Քաղաքացին աղքատանում և սնանկանում է

Քաղաքացին աղքատանում և սնանկանում է, և մենք պետք է լրջորեն մտածենք, թե ինչ է սպասվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, եթե այսպես շարունակվի։ Պետական պարտքի ավելացմամբ և հեղափոխությունից հետո անգրագետ ստահակների կողմից իշխանությունը զավթած անձանց մոտիկացումով դեպի Հայաստանի տնտեսություն, վստահ եղեք, որ 2025 թվականին քաղաքացին կանգնելու է մեծ ֆինանսական ճգնաժամի առջև։

Հավատացեք, տնտեսությունը կառավարել է պետք, այլ ոչ թե միայն պարգևավճարների անվան տակ թալանել։ Ցույց տվեք մի խոշոր պետական ներդրման ծրագիր, իհարկե, ուզում եք՝ ման արեք մի ամբողջ տարի, բայց համոզված ենք, որ չեք գտնի։

Իսկ քաղաքացին այսուհետև պետք է մտածի՝ արդյոք իրեն հարկավոր է իրեն իսկ սնկացնող և անգրագետ իշխանություն, թե ժամանակն է ազատվել նրանցից 2026 թվականին, որպեսզի ամբողջովին չկանգնի կոտրված տաշտակի առջև։ Ազգովի պետք է հասկանանք, որ միայն հզոր, գիտակից և արդյունավետ կառավարումը կարող է մեզ դուրս բերել այս դժվար իրավիճակից և կերտել մեր ապագայի հուսալի հիմքերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *