Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է հանրապետության և Ռուսաստանի տարածքում Ուկրաինայից մոտ տասը օդային թիրախ ոչնչացնելու մասին, նրա խոսքերը մեջբերում է BelTA-ն։
«Երեկ ժամը 18:10-ին Բելառուսի ռազմաօդային և ՀՕՊ զորքերի ուժերը բերվել են բարձր մարտական պատրաստության։ Ուկրաինայի զինված ուժերը խախտել են բոլոր վարքականոնները և խախտել Բելառուսի Հանրապետության օդային տարածքը։ Արևելյան ուղղությամբ՝ մեզ շատ մոտ՝ Կոստյուկովիչի շրջանում։
Այդ իսկ պատճառով ՀՕՊ ուժերը բերվել են լիարժեք մարտական պատրաստության՝ թիրախները որսալու համար։ Դրանք մոտ մեկ տասնյակ էին։ Ինքնաթիռ և ուղղաթիռ է օդ բարձրացվել»,- ասել է Լուկաշենկոն: