Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ Ամբերդ ամրոցի պատերից մեկն ուժեղ ցնցվում է ու փոշի է թափվում։ Տեղին բարձրացված աղմուկին ԿԳՄՍ-ն պատասխանել է, թե. «առաջիկա շաբաթվանից սկսվում են ամրոցի ամրակայման, նորոգման և մասնակի վերականգնման աշխատանքները: Աշխատանքներից առաջ կատարվում են մաքրման աշխատանքներ դղյակի ներսում: Նախագծով նախատեսված աշխատանքների տևողությունը 5-6 տարի է: Այս տարվա հատկացման չափը՝ մոտ 50 մլն ՀՀ դրամ է, ամբողջ ծրագրի արժեքը՝ ավելի քան 450 մլն ՀՀ դրամ»։
ԿԳՄՍ-ի տգետների համար պետք է ասել, որ Ամբերդ ամրոցը, ինչպես միևնույն թվագրությամբ գրեթե բոլոր կառույցներում կիրաառված է կրաշաղախ և քարերի կապակցման հատուկ տեխնոլոգիական եղանակ, ինչն ամեն տարվա հետ է՛լ ավելի է ամրացնում շենքը։ Ու այդ պարագայում ոչ թե պետք է շենքի պատն այնպես շարժել, որ դրա վրայից փոշի թափվի, այլ հանգիստ թողնեք շենքը, որը դեռ երկար առանց ձեր միջամտության չի քանդվի։
Ու ի՞նչ է սա, եթե ոչ հերթական ոխերիմ պայքարը՝ Պատմական Հայաստանի սիմվոլների դեմ։