Իսկ երբ կանգնում ենք Եվրոպայի խոստումների արդյունքում խաբված վիճակում, սկսում ենք այլ ուղիներ գտնել ու չգիտես ինչու այդ ուղիները մեզ միշտ դեպի Ռուսաստան են տանում։ Այսպես էլ Լիտվայում իր պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, թե Հայաստանը գնում է տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով։
Ուզում ես ասել, այ բալիկ ջան, դիվերսիֆիկացիան ինչու է քո գերատեսչությունն ավելի շատ ինտեգրում Ռուսաստանի ու այդ պետության հետ կապ ունեցող կառույցների հետ։ Չլինի, թե այդպես պատմականորեն ավելի հայանպաստ իրավիճակ է լինում։ Կամ ինչպես է ստացվում, որ դիվերսիֆիկացիայի արդյունքում հենց ՌԴ-ի հետ է միայն ավելանում առևտրաշրջանառությունը։