Ժողովուրդ ջան, պետք է սթափվել: Եթե շարունակենք այս կառավարության ճանապարհով քայլել, մի քանի տարի անց մեր դարավոր պետությունից ոչինչ չի մնա: Ցավալի է, բայց մի անգամ արդեն հասկացել ենք, որ որսն ունի զոհի կարգավիճակ, և փոխվեցինք՝ 90-ականներին վերածվեցինք որսորդների: Սակայն սպարապետի կորստից հետո մեր ազգի ոգին սկսեց մարել: Ժամանակն է վճռականորեն համախմբվելու՝ զոհից կրկին որսորդ դառնալու: Եթե չվերափոխվենք հիմա, կկորցնենք մեր հայրենիքը, Սիրելի քույրեր և եղբայրներ, հայեր ջան, հիշեք՝ մեր հայրենիքը կորցնելուց հետո մենք նոր Հայաստան չենք կարողանալու կառուցել։