Իրանցի մարզիկը Հայաստանի դեսպանին է հանձնել իր մեդալը՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված ընկերոջ.

Իրանցի մարզիկ, կարատեիստ Ահմադ Բաղերին Իրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանին ոսկե մեդալ է հանձնել՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված իր ընկերոջ՝ Արթուր Սուքիասյանի։

Դիվանագիտական ​​ներկայացուցչությունից հայտնում են, որ Ավագյանը բարձր է գնահատել իրանցի մարզիկի այս քայլը և խոստացել Դանիայում կայացած մրցաշարում Բաղերիի նվաճած մեդալը փոխանցել Արթուր Սուքիասյանի ընտանիքին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *