Հայ բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը մինչև 60 կգ քաշային կարգում հաղթանակ է տարել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, նվաճելով ոսկե մեդալ։
Սոֆիայում կայացած եզրափակչում Էլիդան հաղթեց ուկրաինացի Տատյանա Դովգալին, հաստատելով իր չեմպիոնական կարգավիճակը, որը նախորդ տարի ձեռք էր բերել Չեռնոգորիայի առաջնությունում։ Սա Հայաստանի հավաքականի առաջին ոսկին մրցաշարում: