Դեպքը տեղի է ունեցել Երևանի Մուրացանի անվան 18-րդ դպրոցում։ 14-ամյա երեխայի ծնողին այդ օրը կանչել էին դպրոց և ասել, որ ռազմագիտության դասի ժամանակ երեխան իրեն լավ չի պահել, և վիճաբանություն է առաջացել։
Հնչել է օրհներգը, երեխաները անկարգություններ են արել, իսկ 54-ամյա ուսուցիչը դասընկերների ներկայությամբ սկսել է հարվածներ հասցնել տղային և նրա ընկերոջը։