Ֆեթուլլահ Գյուլենը, Էրդողանի գլխավոր հակառակորդը, մահացել է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հիմնական մրցակից, ընդդիմադիր FETO կազմակերպության ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենը մահացել է։


83 տարեկան Գյուլենը մահացել է ԱՄՆ-ում, որտեղ բնակվում էր 1999 թվականից։ Նրա առողջական վիճակը երկար ժամանակ վատթարացել էր, և նա հաճախ էր հոսպիտալացվում։ Մահվան մասին տեղեկությունը հայտնել է նրա եղբորորդին՝ Էբուսսեմե Գյուլենը, նշելով, որ նա մահացել է հոկտեմբերի 20-ին Փենսիլվանիայի հիվանդանոցում։


Ֆեթուլլահ Գյուլենը թուրք իսլամական քարոզիչ և հասարակական գործիչ էր, որը հիմնադրել է «Հիզմեթ» շարժումը, ներառելով կրթական, բարեգործական և մեդիա կազմակերպություններ։ Նրա գաղափարախոսությունն ընդգրկում էր միջկրոնական երկխոսությունը, հանդուրժողականությունը և կրթության բարեփոխումները։


2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի ընթացքում, թուրքական իշխանությունները մեղադրեցին Գյուլենին այն կազմակերպելու մեջ, Նա հերքել է իր առնչությունը հեղաշրջման փորձի մեջ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *