Հայաստանի ըմբիշ Հայկ Խլոյանը, ով մասնակցում էր մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությանը, հրաշալի հանդես եկավ հունահռոմեական ոճում։ 97 կգ քաշային կարգում նա հաղթեց բելառուս Աբուբակար Խասլանխանովին և նվաճեց ոսկե մեդալ։
Մինչ այդ, Շանթ Խաչատրյանը նույնպես պայքարել էր ոսկե մեդալի համար, սակայն նա պարտվեց վրացի Գիորգի Չխիկվաձեին և արժանացավ փոխչեմպիոնի կոչմանը։