Գանձասարի վանքի բանալիները հանձնվել են Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին՝ հայրենի Արցախ վերադառնալու մաղթանքով ու հավատով։

Հոկտեմբերի 21-ին Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը այցելել է Տաշիր, հաղորդում են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմից։

Դրա շրջանակում, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, Տաշիրի մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել Վրթանես Սրբազանի հանդիպումը արցախահայության հետ։ Հանդիպմանը մասնակցել են Տաշիր քաղաքում և հարակից գյուղերում ապրող արցախցիները։

Հանդիպմանը ներկա են եղել Տաշիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Լևոն քահանա Դավթյանը, «Մունք» տեխնոդպրոցի տնօրեն Աշոտ Ավանեսյանը և սոցիոլոգիայի թեկնածու Հայկ Տրունյանը։

Վրթանես Սրբազանը հարցերի միջոցով տեղեկություններ է հավաքել տեղի արցախցիների կացության մասին։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել հետաքրքիր դեպք. Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչներից մեկը մոտեցել է Սրբազանին և հանձնել բանալիներ։ Պարզվել է, որ նա Գոռ Բաղդասարյանի ընկերն է, ով 90-ական թվականներին մասնակցել է Գանձասարի պաշտպանության գործընթացին։ 2023 թվականին Գոռը իր հետ վերցրել էր վանքի բանալիները։ Նրա ընկերը հանձնեց դրանք Վրթանես Սրբազանին՝ հույս ունենալով, որ մենք կրկին կվերադառնանք հայրենի Արցախ և նույն բանալիներով բացենք հնագույն վանական համալիրի դռները։

Օրվա ավարտին Սրբազան Հայրը այցելեց Լեռնահովիտ բնակավայրում ապրող արցախցի մի ընտանիք, ծանոթանալու տեղահանվածների ներկա սոցիալական պայմաններին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *