Նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ մահվան պատճառը սրտանոթային անբավարարությունն է։
Ադրբեջանի առողջապահության նախարարությունը հայտնել է Ստեփանակերտում հայուհի Վերա Աղասյանի մահվան մասին։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով գերատեսչությանը, 70-ամյա կնոջ մահվան պատճառը եղել է սուր սրտանոթային անբավարարությունը, որը առաջացել է թոքային զարկերակի թրոմբոզի հետեւանքով։
«Առողջապահության նախարարության մասնագետները Աղասյանի նկատմամբ նախկինում բուժզննում են անցկացրել, և նրան ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն»,- ասվում է հաղորդագրությունում։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։