Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Ինչպես գիտեք, Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից կարծես քննադատվեց Կարմիր բլուրում ուրարտական դիցարանի եղանակի, տարերքի աստված Թեյշեբայի կավե արձանիկի թրծման միջոցառումը՝ պատճառաբանելով, թե իբր դա արվել է առանց Հայաստանի պատմության թանգարանի հետ համաձայնեցման և թույլտվության:
Ցավոք, «ճաշակային» որակումներ տրվեցին միջոցառմանը: Նշեմ, որ կավե արձանի կերտման և դրա թրծման հեղինակը Հայաստանում այդ ոլորտի լավագույն ներկայացուցիչներից Վահրամ Գալստյանն է: Միջոցառումը շատ բարձր գնահատական ստացավ հայ առաջատար արվեստագետների և , ընդհանրապես, հասարակության կողմից:
Ինչու՞ բարձրացվեց այս աղմուկը:
Նախ, Հայաստանի պատմության թանգարանի որևէ մեկի և նրա ամբիցիաներին հագուրդ տալու սեփականությունը չէ: Բացի այդ, որքան ես եմ տեղյալ, չկա որևէ օրենք, համաձայն որի, միջոցառման կազմնակերպիչները պետք է դիմեին Հայաստանի պատմության թանգարանին՝ այն պատճառով, որ Թեյշեբայի բրոնզե արձանիկի բնօրինկաը գտնվում է վերը նշված թանգարանում:
Կավե արձանը իր բնօրինակից առնվազն 10 անգամ մեծ էր և փոխված տարբեր դետալներով:
Հիմա, ինչո՞ւ բարձրացվեց այս աղմուկը: Ինչպես գիտեք, իմ սկզբունքների, իմ պետականամետ դիրքորոշման համար ես այսօր աշխատանք չունեմ: Բացի այդ, ունեմ զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխա և կնոջս հետ փորձում ենք ամեն-ինչ անել նրա համար: Այս ընթացքում շատ բարի մարդիկ են կանգնել մեր կողքին: Իմ խնդիրների մասին բազմիցս կիսվել եմ Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձի հետ:
Սակայն, որքան էլ տարօրինակ և անսպասելի էր, բարձրացվեց այդ աղմուկը: Կավե արձանի ստեղծման գաղափարը Վահրամի հետ առաջացել է իմ տնօրինության օրոք: Ես բազմիցս խոսել եմ դրա մասին: Ավելին, այդ միջոցառումը դեռևս անցյալ տարի ներկայացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, որը պետք է իրականացվեր Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում: Միջոցառման վերաբերյալ համապատասխան նախարարության կողմից որևէ առարկություն չի եղել: Սակայն, մենք որոշեցինք արձանի թրծման արարողությունը հետաձգել, քանի որ Վահրամը համարում էր, որ նրա վրա դեռևս աշխատելու դետալներ կան:
Ես կարծում եմ, որ այս աղմուկը բարձրացվեց իմ դեմ իրականացվող հաշվեհարդարի արշավի շրջանկներում: Այլ հարց է դա արվեց ուղիղ ցուցումով, թե ինչ-որ անձանց հաճոյանալու համար: Իմ անձնական կարծիքն է:
Ինձ համար Թեյշեբայի կավե արձանի թրծմանը վերաբերող քննադատությունները կարող էին ընդունելի լինեին, եթե նույն խանդավառությամբ, օրինակ, Հայաստանի պատմության թանգարանի և նրա տնօրենի պաշտոնը զբաղեցնողի ֆեյսբուքյան էջեում, օրինակ լինեին 2021 թվականի հունիս ամսին հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եզրափակիչ հանրահավաքի ժամանակ Հայաստանի պատմության թանգարանի շենքի կենտրոնական հատվածը նախընտրական պաստառներով ծածկելու հանգամանքը քննադատող ստատուսներ:
Բա դա օրենքի խախտում չէ՞ր: Բա չթողնեիր, որ այդ պաստառները փակցնեին: Դուխդ չէ՞ր հերիքում, թե՞ այդպես էր պետք…
Մակարդակից ու ճաշակից խոսելուց առաջ, նախ և առաջ կարելի է նայել սեփական ցուցադրությունները և գուցե հայելուն:
Աստված թող ողորմա քեզ…»։