Ռոբերտ Ամիրխանյանը` Voice of Turan-ում հայ երգչուհու հաղթանակի մասին

Voice of Turan («Թուրանի ձայնը») երգի միջազգային մրցույթում Հայաստանի մասնակցությունն ու Հայաստանը ներկայացնող երգչուհի Սյուզաննա Մելքոնյանի հաղթանակն այս օրերին տարբեր քննարկումների տեղիք է տվել։

«Voice of Turan» միջազգային երգի մրցույթն անցկացվել է Ղազախստանի Թուրքեստան քաղաքում, որտեղ մասնակցել են 18-35 տարեկան կատարողներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Ղրղզստանից, Ուզբեկստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Հայաստանից և այլ երկրների։ Մրցույթի նպատակներից մեկը, բացի Ղազախստանի երաժշտության ու մշակույթի հանրահռչակումից, ուշադրություն հրավիրել Թուրքեստանի՝ որպես թյուրքական աշխարհի հոգևոր մայրաքաղաքի վրա։

Հայ երգչուհու մասնակցությունը մրցույթին դարձել է քննարկման թեմա սոցիալական ցանցերում, որտեղ մարդիկ արտահայտել են իրենց դժգոհությունը՝ հարցնելով, թե «այդ երբվանից դարձանք Թուրանի մաս»։ Մեկ այլ քննադատություն վերաբերում է այն մտքին, որ նման տրամաբանությամբ Հայաստանը կարող է մասնակցել նաև «Ադրբեջանի ձայնը» մրցույթին, ինչը ևս հարուցել է սոցիալական ցանցերի ակտիվ քննարկումներ։

Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն ընդգծել է, որ մշակույթի ասպարեզը ազատ է քաղաքական սահմանափակումներից, և եթե հայ երիտասարդը տաղանդ ունի, պետք է հնարավորություն ունենա մասնակցելու։ Նա նաև նշել է, որ եթե նմանատիպ մրցույթ կազմակերպվի Բաքվում, պետք է նայել դրան որպես տաղանդի հնարավորության, սակայն խոսել է նաև հայ ժողովրդի և նրանց մշակույթին վերաբերող խնդիրների մասին՝ ընդգծելով ազգային միասնության կարևորությունը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *