Aravot.am-ը գրում է.
Արթիկում այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել․ ժամը 18․30-ի սահմաններում Շինարարների փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում հայտնաբերել են 18-ամյա աղջկա և 25-ամյա երիտասարդ տղամարդու դիեր։
Հայտնաբերողը եղել է մահացած երիտասարդի քրոջ ամուսինը, որը և բացել է ավտոտնակի դռները։ Տեսնելով դիերը՝ ահազանգել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով էլ, տղամարդու դին հայտնաբերվել է ավտոմեքենայի հետևի նստատեղին, իսկ աղջկանը՝ ավտոմեքենայի կողքին՝ գետնի վրա։
Ոստիկանությունից Aravot.am-ին փոխանցեցին, որ նախնական վարկածով երիտասարդները թունավորվել են շմոլ գազից։