Մեր իրականության մեջ արդեն կարելի է ասել, որ կորել է սերը, հավատքը և հույսի փրկությունը հայրենիքի և միմյանց նկատմամբ։

Մեր իրականության մեջ արդեն կարելի է ասել, որ կորել է սերը, հավատքը և հույսի փրկությունը հայրենիքի և միմյանց նկատմամբ։ Ներկա իշխանությունների ֆեյքային պրոպագանդան այնքան ատելություն ու սուտ է ներշնչել ժողովրդին Հայոց բանակի ու զինվորի նկատմամբ, որ կարելի է ասել կորել է սերն ու նվիրվածությունը այս բոլոր արժեքների հանդեպ։ Այս տեմպերով եթե շարունակվի, մենք ինքներս կկործանենք մեր հայրենիքը։ Պետք է լինել խոհեմ և չվստահել ամեն մի չճշտված տեղեկատվությանը։


Դեռ դատարանի կողմից վճիռ չկայացված և չքննված գործերը արդեն իսկ իշխանության ստախոս մեքենան իր կեղտոտ հոդվածներով փորձում է սևացնել հայ զինվորին, սպային և քաղաքացիներին։ Պետք է շարունակել սերը ու հարգանքը Հայ զինվորի և սպայի նկատմամբ։ Պետք է հավատալ և վստահել, որ անկախ ամեն ինչից, նրանք իրենց կյանքը դրել են զոհասեղանին՝ մի խնդիր լուծելու համար՝ պաշտպանելով Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ մնացածը թողնում եմ մեր ժողովրդի խոհեմությանը և նրա իսկ դատին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *