Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտն աշխատեցնում են տարածաշրջանում՝ մեր արևմտյան գործընկերների լռակյաց համաձայնությամբ

«Մի քանի շերտանոց խաղ է գնում. իրավիճակն օդից կախված է: Ադրբեջանին ձեռնտու է մաքսիմալ ձգել իրավիճակը, որ օդից կախված լինի: Ստորացման և նսեմացման գերագույն մակարդակներից մեկն այն է, երբ պետության պաշտոնյաներն ասում են, որ Ադրբեջանի զիջումն այն է, որ ինքը չի ուզում կլանի Հայաստանի հարավը, և ապրի Ամերիկան, որ կարողացավ համոզել Ադրբեջանին: Դա ստորացման վերջնագույն մակարդակն է: Ցավոք, ստորացումը, նսեմացումը, ինքնության դավաճանումը ՀՀ իշխանությունների կողմից ներկայացվում է՝ որպես քաղաքական գիծ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց վերլուծաբան Արման Աբովյանը:

«Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է ՀՀ զավթման՝ կլինի դա ռազմական ճանապարհով, թե դիվանագիտական, թե քոչվորներով բնակեցնելով. «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտն աշխատեցնում են տարածաշրջանում՝ մեր արևմտյան գործընկերների լռակյաց համաձայնությամբ»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ Ռուսաստանից էլ որևէ հայտարարություն չենք լսում, նա արձագանքեց. «Այո, ցավոք, ոչ ոքի դա չի հետաքրքրում: Մեր պետության գոյության դարդը միայն մեր գործն է: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ռուսը կամ ֆրանսիացին պետք է գան՝ մեր տեղը կռվեն, չարաչար սխալվում է»:

Նա նկատեց՝ խաղաղություն ստեղծելու իշխանությունների պայմանը հանձնվելն է. «Իրենք երբ ասում էին՝ խաղաղություն կբերեն Արցախ, բերեցին մի իրավիճակ, երբ Արցախում հիմա պատերազմ չկա, նույն խաղաղությունն այստեղ են բերում, որովհետև իրենց տեսլականը դա է ենթադրում: Մեզ ոչ թե լոկ սպառնում են, այլ նախապատրաստվում են մեզ հարվածել՝ բոլոր առումներով: Ադրբեջանը շաբաթը մի անգամ զորավարժություն է անցկացնում»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն օրերս կրկնել էր իր ղեկավարի այն հայտարարությունը, որ եթե ՀՀ-ն չփոխի իր Սահմանադրությունը, խաղաղության պայմանագիրը չի կնքվի։  Նա նաև ասել է, որ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության փոփոխության հարցը քննարկել է Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ։  Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակ է խնդրել, որպեսզի կարողանա ընդունել նոր սահմանադրությունը: ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այդ մասին որևէ բան չի նշել, միայն ընդգծել է, որ սահմանադրական փոփոխությունների  գործընթացը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործը։

Արման Աբովյանը չի ուզում հավատալ, որ կարող է նման բան եղած լինել. «Եթե հանկարծ պարզվեց, որ դա ճիշտ է, ես արդեն չգիտեմ: Ես չեմ ուզում հավատալ, որ ՀՀ ղեկավարը կարող է ժամանակ խնդրել ինչ-որ Ամիրբեկովից: Չեմ ուզում հավատալ, եթե սա էլ հաստատվեց, ես չգիտեմ՝ էլ ինչ պետք է լինի»:

Արման Աբովյանը լկտի մանիպուլյացիա է համարում «այդ ո՞ւմ 18 տարեկան երեխաների կյանքով եք հայրենիքը ցանկանում պաշտպանել» թեզը. «Այդ վիժվածքածին մանիպուլյացիա անողները 18 տարեկան երեխեքին անզեն են թողնում զինված թուրքի դեմ, այսինքն՝ երաշխավորված ձևով մեզ բոլորիս անզեն են թողնում թուրք վայրագի առջև, որը ցանկանում է բոլորիս ոչնչացնել: Մարդկանց երաշխավորված կոխում են թուրքի յաթաղանի տակ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *