Իշխանության նպատակը՝ օգտագործվել դրսից, օգտագործել սեփական ժողովրդին․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն այն կարծիքին է, որ եթե գործող իշխանություններին հաջողվեր հեռացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, ապա այսօր Արցախը կորսված չէր լինի:

«Բայց քանի որ չհաջողվեց, մենք կորցրինք Արցախը: Հիմա սրանք ակնհայտորեն գնում են սահմանադրական փոփոխությունների, այսինքն՝ նաև իրավաքաղաքական մասով փորձում են կտրել Հայաստանի ինքնուրույնության, հայ ժողովրդի հավաքական իղձերի հետ կապված բոլոր խնդիրները: Սրանք փորձելու են նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների լարվածությունը պահել այնպիսի աստիճանի, որ յուրաքանչյուր անգամ ժողովրդին վախեցնեն նոր ագրեսիայով, նոր պատերազմով: Որևէ կերպ ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական ճանապարհով իրենց չի հաջողվելու ազատել այն տարածքները, որոնք այսօր Ադրբեջանի կողմից օկուպացված են՝ ՀՀ սուվերեն տարածքների մասին է խոսքը: Որևէ կերպ իրենց չի հաջողվելու կոնսոլիդացնել հասարակությանը: Իրենց նպատակն է՝ օգտագործվել դրսից, օգտագործել սեփական ժողովրդին»,- «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հիմնախնդիրն իրավական և քաղաքական հարթություններում» համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Արտակ Զաքարյանն անդրադարձավ նաև ընդդիմության մեջ եղած խնդիրներին. «Մինչև հիմա ընդդիմության մեջ մարդիկ կան, որոնց թվում է, թե նախկիններին մեղադրելը շահավետ գործողություն է: Այո, շահավետ է Նիկոլի համար, բայց մեր ժողովրդի, մեր պետության համար դա երբեք շահավետ գործողություն չէ»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *