Նիկոլ Փաշինյանն ու իր կին Աննա Հակոբյանը շարունակում են սոցիալական ցանցերում ցուցադրել իրենց առօրյան։ Այր ու կին հերթական տեսանյութն են նկարել, որում Փաշինյանն իբր խանութ է գնացել, տոպրակներով վերադառնում է տուն, պտուղ բանջարեղեն բերում տիկնոջը, որ ուտելիք պատրաստի։Այս զույգը շարունակում է մոլորեցնել հանրությանը։ Իջեւանցու հարս Աննա Հակոբյանը բոլորվին վերջերս բերքահավաքի լուսանկարներ էր հրապարակում կառավարական ամառանոցի հողամասից, թե իբր հողագործությամբ է զբաղվում, պտուղ բանջարեղեն աճեցնում։
Երկար մտածել պետք չէ, հասկանալու համար, որ սա դասական մանիպուլացիա է, նախընտրական քարոզարշավ։ Իրականում Նիկոլ Փաշինյանը առանձնատան առօրյա ծախսերով չի զբաղվում, դրա համար պետությունից բյուջե է հատկացվում։ Խոհարարական հմտությունները ցուցադրող Աննա Հակոբյանն էլ մեղմ ասած՝ կեղծում է իրականությունը, ամառանոցում խոհարարներ են աշխատում։ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարբեր տարիներին կառավարական առանձնատների սպասարկման համար հատկացվող գումարի չափը մեծացել է։
ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կառավարական առանձնատների և տարածքների սպասարկման համար ՀՀ 2024թ․ պետական բյուջեով հատկացվել է 602 միլիոն 979 հազար դրամ, որը 60 միլիոն դրամով ավելին է, քան 2023 թվականին։ 2021թ․-ին այս իշխանությունը նոր որոշում ընդունեց, որով լուծեց նաեւ պետական բյուջեի հաշվին բարձրաստիճան ՔՊ-ականների հաց ուտելու հարցը։
«Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց ծառայողական առանձնատների սպասարկումն ու շահագործումն է, ինչպես նաև ծառայողական առանձնատներում բնակվող «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց կեցության և սննդի սպասարկումն ու ապահովումն է»,-գրված է որոշման 2-րդ կետի ա) ենթակետում։
Ստացվում է, որ օրական կառավարական ամառանոցների ծախսը կազմում է մոտ 4300 դոլար, ուստի Փաշինյանի տիկինը որքան ուզի ՝ կարող է խաշլամա սարքել ու տոլմա փաթաթել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/b4e247efeaaa9c66c06facd3d6860cb7