ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է , որ ուկրաինական զինված ստորաբաժանումներ կարող են հայտնվել նաև Մոսկվայում:Քոչարյանի հայտարարությանը այդ կոնտեքստում չէի անդրադառնա, եթե նա ուկրաինական բանակի գործողությունների և «Նորդ Օստ»-ի ահաբեկչության հետ զուգահեռ չանցկացներ:
Հիշեցնեմ, 2002 թվականի հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ահաբեկչական գործողություններ Մոսկվայի Դուբրովկա շրջանում, որի ընթացքում Մովսար Բարաևի գլխավորությամբ մի խումբ զինված գրոհայիններ բռնեցին և պատանդներ վերցրեցին աշխատողների, հանդիսատեսների և երաժիշտների «Նորդ օստ» կինոթատրոնի շենքում (մոտ 900 մարդ): Ըստ որոշ տվյալների այդ ահաբեկչության զոհ են դարձել 174 մարդ:
Անդրանիկ Քոչարյանին ցանկանում եմ հիշեցնել, որ «Նորդ Օստ» ի դեպքերի ժամանակ ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստում ընդունվել է 1440 բանաձևը, որտեղ այդ գործողությունները, որակվում են, որպես ահաբեկչական գործողություններ(բանաձի սքրինը մեկնաբանությունում) :
Փաստացի ստացվում է , մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը մի անգամ Բուչա է գնում, իսկ մեկ այլ առիթով, ուկրաինական բանակի գործողությունները որակում որպես ահաբեկչական:
Վիտալի Մանգասարյան
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/3fbdc8d65ae537d3105ca5f3ed0dbc5e