Իմ արձակած հրամանները ազգային էին և բխում էին ազգի շահերից

Իմ արձակած հրամանները ազգային էին և բխում էին ազգի շահերից։ Պետք է ազգովի գիտակցենք և հասկանանք, որ երբ մենք որս ենք, մեզ շատ հեշտ է իրարից բաժանել և կործանել։ Իսկ երբ մենք կփոխենք մեր ազգային մտածելակերպը և որսից կդառնանք որսորդ, այսինքն՝ կկատարենք ամեն անգամ իմ կողմից հայկական բանակին արձակած հրամանը՝ կրակ բացել հայկական պետական սահմանը ներխուժած թշնամու վրա, հավատացեք, որ ամեն ինչ կփոխվի, և երբեք ոչ մի թշնամու մտքով էլ չի անցնի մտածել նման դավադրությունների մասին Հայաստանի Հանրապետության դեմ։

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛ հայեր։, պետք է միաբանվենք և ուժեղ լինենք, ինչպես մեր նախնիներն էին։ Մենք պետք է անխոնջ պաշտպանենք մեր հայրենիքը, հողը և մեր ժողովրդի անվտանգությունը։ Միայն այդ ժամանակ մեր թշնամիները կզգան մեր հզորությունը և այլևս չեն համարձակվի սպառնալ մեզ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *