Ալելլուիա… Կառավարությունում էլ են հասկացել, որ Կիրանցի գործող դպրոցը մոտ է հայ-ադրբեջանական սահմանին ու որոշել են 0,6 հեկտար մակերեսով հողամասն ամրացվել է պետգույքի կառավարման կոմիտեին՝ Կիրանցի վարչական տարածքում դպրոց կառուցելու նպատակով։
Հիմա իշխանական քարոզիչները խոսում են այն մասին, թե բա «տեսե՜ք, վարչապետը հոգում է անվտանգության հարցը ու նոր դպրոց է կառուցում», բայց արի ու տես, որ Կիրանցում չկա գեթ մեկ կետ, որ թշնամու կողմից չի դիտարկվում։ Ու հետո, ո՞վ է թշնամուն բերել հասցրել Կիրանց, որ հիմա էլ նոր դպրոց կառուցելու անհրաժեշտություն առաջանա։
Բայց թող սազանդարները հոգեցնցվեն՝ իրենց վարչապետից։