Իսկ այս ընթացքում ՔՊ-ականները շարունակում են կլպել պետական բյուջեն։ Լրատվամիջոցները գրում են, որ Արմեն Փամբուխչյանի հայրը՝ Սոկրատ Փամբուխչյանը, հաջողացրել է պետական սուբսիդավորում ստանալ 102,5 մլն դրամի չափով, նաև գնել է 40 հա հողակտոր՝ Արմավիրի մարզի Շենիկ գյուղում՝ այն էլ վարկով։ Եթե Հայաստանում միջին վիճակագրական ամեն թոշակառու կարողանար նմամ արտոնություններից օգտվել կամ եթե ավագ Փամբուխչյանը նման հնարավորություն ունենար՝ մինչև որդու ՔՊ-ական լինելը, նույնիսկ ողջունել կարելի է այս թոշակառուի նման բիզնես կարողությունները։ Բայց չէ, մարդիկ ոսկե հորթ են գտել, կթում են։ Իսկ այդ ոսկե հորթն, ի դեպ, ձևավորվում է բոլորիս վճարած հարկերից։
Իսկ որպեսզի պարզ լինի, հարկահավաքությունն այն կարգի աղետալի վիճակում է, որ պետությունը սկսել է հարկել անգամ տաքսիստների 1000 դրամները։ Այ այսպես Նիկոլի Հայաստանում «կոռուպցիա չկա»։