Մեզ որակյալ կրթություն պետք չէ

Ամեն սեպտեմբեր՝ արդեն 6-րդ տարին, Փաշինյանի իշխանությունը սկսում է կրթական ոլորտի սկանդալներով։ Չէինք հասցրել ուշքի գալ «Հայաստանի պատմություն» դարձած առարկաների թեմայից, հիմա է 3-րդ դասարանի «Մայրենիի» գրքի կազմին Հայաստանի դրոշը կրակների մեջ է, ՔՊ-ի լոգոտիպի պատկերն էլ հատուկ պաշտպանված։ Գիրքը հրատարակող «Անտարեսը», որ ժամանակին տպագրում ու Հայաստանով մեկ տարածում էր Փաշինյանի ցնդաբանությունները՝ գովազդային հոլովակների վրա, հիմ էլ պնդում է, թե դա «տեխնիկական վրիպակ» է եղել։

Հասկացանք, որ հայ հասարակությանը լրիվ անգրագետի տեղ եք դրել, բայց ինչպես կարող է կրակի հստակ պատկերը ամբողջ տպաքանակի վրա «վրիպակ»։ Ու միտումը ապացուցում է նաև ԿԳՄՍ մոտեցումը, որ դասագրքերը չեն վերահրատակվելու։ Այ այսպես։

Բա հո չէի՞ն ընդունելու, որ տոտալ հակահայ են ու հակա-կրթություն։ Հակառակը դա են ապացուցում ամեն վայրկյան՝ իրենց հայացքները չկիսող դասախոսներին աշխատանքից ազատելով ու ամենատարբեր գիտահետազոտական ինստիտուտներ փակելով, այս անգամ՝  «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը։ Կոնստանտ պատերազմների մեջ գտնվող պետության համար՝ «ֆանտաստիկ» որոշում, ինչ խոսք։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *