Քարոզարշավը շարունակվում է

Իսկ Փաշինյանը շարունակում է մարզերով շրջել ու պատրաստվել ապագա ընտրություններին։ Վայոց ձորի մարզում գնացել է Ջերմուկ ու խոսել փոքր օդանավակայանների գործարկման մասին, հետևել է Հերհեր-Կարմրաշեն միջպետական ավտոճանապարհի շինարարության ընթացքին, Գոմք համայնքի նորակառույց դպրոց է այցելել, Զառիթափ բնակավայրում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող մանկապարտեզի մասնաշենք…

Նույն պատճռաբանությամբ մերձիշխանական մամուլը «փառաբանում է» Աննա Հակոբյանի մասնակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության Կանանց ֆորումին։ Թե ասա, դու կյանքո՞ւմդ էիր պատկերացնում, որ քեզ նման պատիվների կարժանացնեն… Բայց դե… քարոզարշավ է, անում են։ Իսկ սա նշանակում է, որ մինչև «հերթականի» այս իշխանությունը չի ձգելու, ուղղակի երևի դեռ վերջնական «դոբրո» չի ստացել Ալիևից՝ արտահերթի օրը հայտարարելու համար։

Իսկ այս ընթացքում ապահովում են նաև վերարտադրման օրինական հիմքերը։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդը քննարկել է Դանիել Իոաննիսյանի ներկայացրած «Կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից հրաժարվելու հարց»-ը, որոշում է կայացվել հարցի քննարկումը շարունակել հաջորդ նիստում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *