«Մեր ներդրումային ծրագրերի շնորհիվ նաև Հայաստանը դուրս ենք բերել զարգացման նոր ուղեծիր». սա Փաշինյանի վերջին օրերի հայտարարություններից մեկն է։ Այն Փաշինյանի, որի կառավարությունը ձախողել է ցանկացած նախագիծ, որին դիպչել է։ Ու այս արտահայտությունն անում է նույն կառվարության նիստին, որի ընթացքում՝ չզեկուցվող հարցի տեսքով լուծարվում է Հայաստանի ներդրումների հիմնադրամը։
Իսկ սրան մի շարք նաև միջազգային տնտեսական սկանդալներ են նախորդել։ Ու որքան էլ այս կառավարությունը իր երազանքներն իրականության տեղ է ներկայացնում, միևնույն է, ներդրումների հոսքը իրականություն չի դառնում ու չի դառնալու։ Ինչպե՞ս դառնա, եթե Փաշինյանի՝ բյուջեի ծախսերի մասին պատկերացման մակարդակը մանկապարտեզային է. «Կառավարությունը ծախսում է իր գումարներն այնպես, ինչպես մենք մեր կնունքներին ու հարսանիքներին»,- ասել է նա։ Դե ուրեմն այդ մակարդակի էլ կլինեն ներդրումները։