Հայաստան է ժամանել Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը գրել է, որ. «Ուրախ եմ ողջունել Եվրահանձնաժողոցի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասին Հայաստանում՝ բանակցությունների համար ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ ամրապնդելու ՀՀ-ԵՄ գործընկերությունը և մեկնարկելու վիզայի ազատականացման երկխոսությունը»։
Հետաքրքրական է, որ այս ամենը տեղի է ունենում Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների նորմալացմանը զուգահեռ։ Ի դեպ, անպայմանորեն հիշենք, որ սա դեռ բոլորովին չի նշանակում Եվրոպա ազատ մուտք։ Այս գործընթացը դեռ շատ երկար է տևելու, ու բոլորովին էլ պարտադիր չէ, որ դրա ավարտին թեման շարունակի նույնքան ակտուալ լինել, որքան հիմա է։