Տարածաշրջանը շարունակում է տաք մնալ

Իսկ մեր տարածաշրջանը շարունակում է ակտիվ տեկտոնական շարժերը։ Արդեն բացահայտ խոսում են միմյանց զենք մատակարարելու մասին, ինչպես օրինակ՝ Իրանը, որը հաստատել է, որ  Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է մատակարարել։

Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան համաձայնագիր են ստորագրել «Սևծովյան էներգետիկ մալուխ» նախագծի վերաբերյալ, որով փաստացի նպատակ ունեն Եվրոպական շուկայում էլեկտրաէներգիայի ուժեղ խաղացող դառնալ։

Իրանից են տեղեկացնում, որ հայտնի է «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպման օրը, վայրը և օրակարգը։

Վրաստանն էլ այնքան է հզորացել, որ իր հավանական հետընտրական ցնցումները թողած առաջարկում է ներդրում ունենալ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։

Ու այս ամենի ֆոնին՝ եկեք մենք շարունակենք հեծանիվ քշել ու խաշլամա ուտել 😊             

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *