Ռուսաստանի ԱԳՆ-ն Լավրովը հայտարարել է, թե «Մերձավոր Արևելքը գտնվում է մեծ տարածաշրջանային պատերազմի շեմին»։ Այս հայտարարությունը կապված է վերջին օրերին Իսրայելի՝ Սիրիայի ուղղությամբ ակտիվության հետ, որտեղ, վերջին տվյալներով, զոհերի թիվը հասել է 14-ի, ավերածությունների չափն էլ հաշվարկվում է։
Սա հասկանում են մեզ շրջապատող բոլոր պետությունները (դե մենք էշի ականջում քնած ենք), ու առաջիկայում Բաթումում կհանդիպեն Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները՝ քննարկելու տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Միակ բանը, որ մենք անում ենք այս անընդհատ լարվող իրավիճակում, պաշտոնից ազատում ենք 5-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ Սասուն Բադասյանին։
Ավելին, քեֆ ենք անում կառավարական ամառանողում՝ ՔՊ-ի «մոտիկների» կազմով, ուղղակի խմում ու քեֆ ենք անում։ Ջայլամային այս քաղաքականությունը մեզ ի վերջո հասցնելու է այնտեղ, որ մենք իսկապես վերանալու ենք քարտեզի երեսից, ու ցավալին այն է, որ սա չի գիտակցում ոչ միայն իշխանությունը, այլ նաև հասարակությունը։