«Միջանցքի» թեման թեժ է մնում

Այս ընթացքում թեժ է մնում անհամաձայնությունների հիմնական թեման, որի շուրջ նաև բախվում են աշխարհաքաղաքական հետաքրքրությունները։ Իսկ Հայաստանը, այս անգամ ԱԳՆ շուրթերով, հերթական «կռուտիտն» է փորձում մոգոնել, թե բա «Մասնավոր պահնորդական ընկերությունը կարող է ուղեկցել բեռներն ու մարդկանց, իսկ վերահսկողությունը բացառվում է»։ Արարատ Միրզոյանի այս հայտարարությունը նվազագույնը ծիծաղ է առաջացնում ու ծանր քննադատություն քաղաքական տարբեր շրջանակների կողմից, թե «թող Փաշինյանն իր տեղափոխությունը սկզբի համար վստահի մասնավոր պահնորդական ընկերությանը»։

Հիշեցնենք, որ թեման նաև Իրան-Ռուսաստան վերջին կոշտ հայտարարությունների պատճառ է դարձել։ Իրանը շարունակաբար կտրուկ դեմ է արտահայտվում որևէ «միջանցքային տրամաբանության», իսկ Ռուսաստանը դեմ չէ, եթե այն իր վերահսկողության տակ է։

Մի խոսքով՝ մեզանով իրար սիրաշահում ու պատժում են, այն ժամանակ, երբ մենք սրճարան ենք բացում ԱԺ բակում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *