Մեր անվտանգության միակ իրական երաշխավորը մեր միասնականությունն է, մեր բանակը և մեր ժողովուրդը։

Սիրելի քույրեր և եղբայրներ, մենք կարծես թե գործ ունենք խեղկատակների կառավարության հետ։ Մեր անվտանգության միակ երաշխավորը կա՛մ մենք ենք, կա՛մ ընդհանրապես չկա որևէ երաշխիք։ Նրանք, որոնց ցանկանում ենք տեսնել որպես մեր անվտանգության պահապաններ, մեզ համարում են ընդամենը մանրադրամ իրենց խաղի մեջ։ Երբ այս կառավարության գլուխը այլևս չի տեսնում Ռուսաստանին որպես մեր անվտանգության երաշխավոր և ակնարկում է, որ Արևմուտքում նույնպես այդպիսի աջակցություն չկա, ակնհայտ է դառնում, որ նրանք արդեն ապավինում են Ադրբեջանին։ Այլ խոսքով՝ ակնարկում են, որ անվտանգության երաշխիքներ կարող են ստանալ Բաքվից։

Սա բացարձակ անընդունելի է։ Մեր անվտանգության միակ իրական երաշխավորը մեր միասնականությունն է, մեր բանակը և մեր ժողովուրդը։ Եթե այսօր մենք թույլ տանք այս քաղաքական կործանարար սխալները, վաղը վտանգի տակ կդնենք ոչ միայն մեր հայրենիքը, այլև մեր սերունդների ապագան։ Ժամանակն է գործելու՝ միասին ու վճռականորեն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *