Մխիթար Հայրապետյանի ղեկավարած Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում որոշել են, որ Ռազմարդյունաբերության համալիրի զարգացման համար 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կարելի է կրճատել 2.7 միլիարդ դրամ և այդ գումարով այլ ծախսեր հոգալ։
Մասնավորապես, խոսքը 2.7 միլիարդ դրամի կրճատման մասին է, որը ԲՏԱ-ն որոշել է ծախսել հետևյալ ուղղություններով
– 2.0 մլրդ դրամը կհատկացվի Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին՝ որպես պետական աջակցություն։
– 25.0 մլն դրամը կհատկացվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝ որպես պարգևատրումներ և դրամական խրախուսումներ
– 3.5 մլն դրամը կհատկացվի ՀՀ ԲՏԱՆ Ռազմարդյունաբերության կոմիտեին՝ որպես պարգևատրումներ և դրամական խրախուսումներ
– 674.5 մլն դրամը կուղղվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
– 7.0 մլն դրամը կհատկացվի արտասահմանյան գործուղումներին. նախատեսված են այլ ծախսեր ևս։