Եկեղեցին որևէ մեկի առջև ոչ կխոնարհվի, ոչ ծնկի կգա՝ բացի մեր տիրոջից ու Աստծուց, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ անդրադառնալով իշխանությունների հայտարարություններին, որ եկեղեցականներին պետք է ծնկի բերեն։
«Հայ առաքելական եկեղեցին մեր ազգի հետ հարություն է առնում»,- նշեց նա։
Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի խոսքով՝ թող մտահոգվեն նրանք, ովքեր չեն խոնարհվում ու ծնկի չեն գալիս Աստծո առջև։
«Բոլոր հեղափոխություններից հետո եկեղեցու նկատմամբ նոր իշխանությունները որոշակի վերաբերմունք են ունեցել, վախ են ունեցել»,- հավելեց նա։