Մոսկվան կտրականապես համաձայն չէ Փաշինյանի հետ. Պեսկով

Մոսկվան կտրականապես համաձայն չէ Փաշինյանի հետ, ՀԱՊԿ-ից Հայաստանի համար ոչ մի վտանգ չի բխում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմրիտրի Պեսկովը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀԱՊԿ-ը սպառնալիք է ՀՀ գոյության համար։ «ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, այլ այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար»,- ասել է նա։

Փաշինյանը հայտարարել է, որ շատ է քննարկվում այն հարցը՝ արդյոք Հայաստանը փորձելու է կամ մտածում է ՀԱՊԿ վերադառնալու մասին:

«Լիարժեք կվերականգնենք ՀԱՊԿ-ում մեր գործունեությունը միայն այն պարագայում, երբ մեր բարձրացրած հարցերին հնչեն կոնկրետ պատասխաններ։ Մեր շեշտադրումներից անցել է երկու տարի, պատասխաններ ոչ միայն չեն հնչել, այլ արդեն ակնհայտ է, որ չեն հնչելու: Ինչքան այդ պատասխանները չեն հնչում, ամեն րոպեի ու վայրկյանի հետ ՀՀ-ն ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից:

Եթե մենք դեռ չենք անցել անդառնալիության կետը, մեծ է հավանականությունը, որ այս իրավիճակի շարունակվելու դեպքում մենք կանցնենք անդառնալիության կետը, և որևէ մեկը մեզ մեղադրելու լեգիտիմ առիթ ու պատճառ չի ունենա»,-ընդգծել է Փաշինյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *