ԻՆՉՈՒ՞ «ԼՂԱՐՆԵՐԻՆ» ՀԱՎԱՔԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Պատկերացնու՞մ եք ինչքա՜ն պաշտոնյաներ, ենթականեր կան, որոնք համաձայն չեն Փաշինյանի հետ, բայց այդ մասին չեն բարձրաձայնում։ Յուրաքանչյուրդ մեկ կամ երկու օրինակ կարող եք մտովի հիշել, երբ ձեր մտերիմ պաշտոնյան ասում է՝ արա՜, դե ինչ անեմ, ճար չունեմ․․․ Այո, այսօր Փաշինյանի իշխանության մեջ աշխատող շատ պաշտոնյաներ «գերի են նրա ձեռքին»։Մեկը վախենում է ունեզրկվելուց, մյուսը՝ պաշտոնը կորցնելուց, քրեական հետապնդումից կամ «գցվելուց»։ Վերջին շրջանում անդրադարձ շատ է լինում, թե Փաշինյանը «յուրայինների վրա է գնում»։ Յուրաքանչյուրը մի կերպ է մեկնաբանում, բայց մի կարևոր բան կա, որ չպետք է մոռանալ։ Ձյունը վեր կենալուց կամ իշխանափոխությունից հետո  լղարներին, վտիտներին, գրպանը ծակ ու դատարկներին   Փաշինյանը հավաքեց ու սկսեց չաղացնել։ Ինչի՞ համար էր չաղացնում, հնարավորություն տալիս, որ նրանք տրճիկ, տրտինգ տան, «տակ ու գլուխը լցնեն» ,- այդ հարցը ձեզ չե՞ք տվել։ «Մորթի շրջանն է» հիմա․․․ Շատ շուտով ականատես կլինեք, որ Նիկոլ Փաշինյանը յուրայիններին ո՜նց է տժժացնում։

Ավելի շատ իր մոտ շրջանակին։ Նման իրավիճակներում վտանգավոր են նրանք, ովքեր համաձայն չեն Փաշինյանի հետ, բայց ցույց են տալիս,  որ համաձայն են։ Վտանգը նրանցից է։ Դա դրսից  հուշում են Փաշինյանին։ Վտանգը ներսից է։ Ներսի ու դրսի կապը կարող է հանգեցնել իշխանափոխության։ Երբ Փաշինյանը յուրայինների վրա գնաց, արդեն հասկանալի էր, որ ներսի ու դրսի կապն են կտրում։ Նապոլեոնի խոսքն եմ մեջբերում․  «Վախենալ պետք է ոչ թե նրանցից, ովքեր համաձայն չեն ձեր հետ, այլ նրանցից՝ ովքեր համաձայն չեն ձեզ հետ և վախենում են ձեզ այդ մասին ասել»։ Փաշինյանը գիտի իր լղարների «չաղացման պրոցեսը» և նրանց փորձում է պահել կառավարելիության շրջանակում, մի փոքր կասկածի դեպքում նրանց «մորթի է տանում»։ Անուններ չեմ հրապարակում, բայց շատ շուտով, որոնց թվում է, թե իրենց վերապահված է «բտվելը» , իրենք ևս կբռնեն նույն ճանապարհը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/6de0dceca557a1122b6af49e5602a091

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *