Ինչ էր իրականում ասում Փաշինյանը ու որտեղ

Փաշինյանը Համահայկական համաժողովի ընթացքում մասնակցում էր պանելային քննարկմանը, որտեղ մի շարք շատ վտանգավոր ու իսկապես սկանդալներ հրահրող հայտարարություններ էր արել։ Ու քանի որ դրանց արդեն անդրադարձել ենք, հիմա առավելապես անդրադառնանք դրա կոնտեքստին։

Փաշինյանն իր հակառուսական, հակա-ՀԱՊԿ հայտարարություններն անում էր իր կողմից ձևավորված սփյուռքի մոտ, որոնք առհասարակ կապ չունեն իրական սփյուռքի հետ։

Դրանից բացի, այս բոլոր հայտարարություններն արվում էին՝ Բլինքենի հետ հեռախոսազրույցից հետո։ Փաշինյանը կրկին թելում էր օրեր շարունակ իր կողմից լոբբիինգ արվող «իրական Հայաստանի» թելը, որն ուղղակիորեն նշանակում է, թե մենք ուղղակի պետք է զոհի կարգավիճակում լինենք ու անենք ամեն ինչ, ինչ մեզ կասի Ադրբեջանը։ Բայց միևնույն է, այդ ժամանակ էլ «խաղաղություն» չի լինի, քանի որ բոլոր կարևոր հարցերը քննարկվելու են ոչ մի բանի մասին թուղթը ստորագրելուց հետո։

Փաշինյանի հայտարարությունները նաև ուղիղ տեքստ էին այն մասին, թե մենք հիմա «անվտանգության հովանոց» չունենք, ինչն ուղիղ հրավեր է՝ հարձակվելու համար՝ մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ակտիվացել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը, ինտենսիվացել զորավարժությունները։

Ընդհանուր առմամբ, Փաշինյանի հայտարարությունները շատ չարագուշակ են, ընդգծված պրո-արևմտայան ու պրո-ադրբեջանական։ Բայց որա ամենացավալին է՝ տոտալ հակահայ։

Փաշինյանի հայտարարություններին արձագանքել են ՀԱՊԿ-ից։ Կառույցի գլխավոր քարտուղարն ասել է, որ ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանը դիտարկել՝ որպես իրավահավասար գործընկեր և պատրաստ է երկխոսության բոլոր հարցերի շուրջ։ Չի ուշացել արձագանքը նաև պաշտոնական Կրեմլից։ Պուտինի խոսնակ Պեսկովը, անդրադառնալով հարցին, ասել է. «Մոսկվան կտրականապես համաձայն չէ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի գնահատականի հետ»։ Ու այս ամենը տեղի է ունենում այն ֆոնին, երբ Մոսկվան ուժեղացնում է հռետորաբանությունը Արևմուտքի դեմ, որը շարունակում է զենք և փող տրամադրել Ուկրաինային։ Կարող էինք Փաշինյանի հայտարարությունները վերագրել «չիմացությանն» ու «անզգուշությանը», բայց նա վաղուց հատել է «անփորձության» շեմը։ Ավելին, ամեն հաջորդ հայտարարությունում ակնհայտ է կոնկրետ մտայնությունը։

Մտայնությանը կարելի է վերագրել նաև Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանի այն հայտարարությունը, թե «Նախկինում 96% ռազմատեխնիկական համագործակցություն ենք ունեցել ՌԴ հետ, այժմ այն 10%-ից ցածր է, ինչը մեր հաջողությունն է»։ Ու սա այն պարագայում, երբ արևմտյան, հնդկական զենքերը դեռ նույնիսկ Հայաստանի ճանապարհին չեն։

Եվ անկախ Փաշինյանի քաղաքական «մերկապարից»՝ Ադրբեջանն անդրդվելի է։ «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»,- հայտարարել է Հաջիևը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *