Նոր տարածաշրջանային կոնֆլիկտ է հասունանում

Լիբանանում փեյջերների ու այլ սարքերի պայթյունները Հըզբոլլահը վերագրվում է «Մոսադ»-ին և հայտարարում, որ Իսրայելին պատասխանը չի ուշանա և շատ դաժան կլինի։ ԱՄՆ-ն անմիջապես հայտարարել է, որ առնչություն չունի Լիբանանում փեյջերների զանգվածային պայթյունների միջադեպերի հետ։ Իսկ  ՄԱԿ-ի Լիբանանի հարցով հատուկ համակարգողը ասել է, որ փեյջերների պայթյուններից հետո էսկալացման վտանգ է տեսնում։ Պայթյունի արդյունքում զոհեր կան՝ այդ թվում 2 երեխա և բազմաթիվ վիրավորներ՝ ներառյալ Լիբանանում Իրանի դեսպանը։ Նրա՝ աչքը կորցնելու մասին լուրերը հերքվել են։

Առհասարակ Իսրայելի գերակտիվությունը տարածաշրջանում իսկապես նոր ու շատ լուրջ ռազմական կոնֆլիկտի է տանում։ Այն աստիճան, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կողմ է քվեարկել Պաղեստինի ներկայացրած բանաձևի նախագծին, որով Իսրայելից պահանջվում է կատարել Միջազգային դատարանի որոշումը և մեկ տարվա ընթացքում լքել օկուպացված պաղեստինյան տարածքները։ Սակայն Իսրայելն անդրդվելի է, ու այդ երկրի ԱԳՆ-ից արձագանքել են, որ մերժում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նոր բանաձևը՝ այն համարելով «հիմարության շքերթ», իսկ Գլխավոր ասամբլեան՝ «քաղաքական թատրոն»: Ավելին, Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ իր ռազմական ջանքերի «ծանրության կենտրոնը» տեղափոխում է հյուսիս՝ Լիբանանի հետ սահման, և սկսվում է պատերազմի նոր փուլը։

Շատ դժվար է պատկերացնել, թե այս սադրանքն ինչպես կավարտի, բայց պարզ է, որ դրա հետևանքները լինելու լուրջ ու իսկապես ցավալի։ Ու եթե մեզ թվում է, որ դա մեզնից շատ հեռու է, դա ուղղակի միամտություն է։ Իրանը վստահաբար կներքաշվի պատերազմում, իսկ դա չի կարող անդրադարձ չունենալ նաև Հայաստանի վրա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *