Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալիլին հանդիպել է ՌԴ ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ։ Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր և ընդգծել այս տարածաշրջանում համագործակցության կարևորությունը։
Սրան զուգահեռ՝ Իրանի և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմավարական համագործակցության համաձայնագրի առաջիկա ստորագրման մասին է հայտարարել Իրանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի անդամ Աբուլֆազլ Զոհրևանդը։ Նա նշել է, որ «Երկու պետությունների միջև ռազմավարական համագործակցության երկար սպասված համաձայնագիրը կստորագրվի Փեզեշքիանի՝ Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում»։
Այս ընթացքում էլ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել է հայ-իրանական սահման, որտեղ տեղակայված է ՌԴ ԱԴԾ 127-րդ սահմանապահ ջոկատը՝ նշելու սահմանապահների տեղակայման 70-ամյակը։ Միամտություն է մտածելը, թե նա տեղում Իրանի հյուպատոսի հետ չի հանդիպել ու քննարկել երկու պետությունների ու նաև մեր երկրին առնչվող հարցեր։