Ինչ է լինելու Բաքվում պահվող հայերի հետ

Այս օրերին շատ են հանրային քննարկումները Բաքվում պահվող հայերի ու հատկապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների վերաբերյալ։ Արդեն իսկ ասել ենք, որ Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվացել են ու պաշտոնապես հայտարարել, որ գերիների վերադարձի հարցը կարող է քննարկվել միայն «խաղաղության» պայմանագրի ստորագրումից հետո, այսինքն՝ երբեք։ Իսկ իրավապաշտպանները՝ նրանցից մասնավորապես Սիրանուշ Սահակյանը, շարունակում են բարձրաձայնել, որ «Արցախի ղեկավարներին վերագրվող հանցանքները չունեն իրական ապացույցներ, նրանք էթնիկ հայ քաղբանտարկյալներ են»։


Հիշեցնենք, որ Հայաստանը նույնիսկ պատրաստ էր հետ կանչել միջազգային քրեական դատարանի գործերը, էլ ուր մնաց պահանջեր հայ գերիների վերադարձ։ Ի դեպ, երբ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին, հարցրել էին, թե հնարավո՞ր է՝ Հայաստանն Ադրբեջանի դեմ գործերը ետ կանչի միջազգային դատարաններից, նա պատասխանել էր. «Գործերը, իրավական ընթացքը շարունակվում է, ակնկալում ենք վճիռ։ Նման հարց այս պահին օրակարգում չունենք դրված։ Կարծում եմ՝ իրավական գործընթացները շարունակվելու են»։
Մի տեսակ անվստահ պատասխան է, ինչը հասկանալի է, քանի որ նույնիսկ մամուլում էր արտահոսք եղել, որ Կիրակոսյանը հարցերի հետկանչի կապակցությամբ նույնիսկ ուզեցել է հրաժարական ներկայացնել։ Իսկ այս կարկամած պատասխանից կարող ենք ենթադրել, որ մամուլի հրապարակումները նվազագույնը հիմնավոր են։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *