ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը Վիեննայում ընթացող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Գլխավոր համաժողովի 68-րդ նստաշրջանի շրջանակներում, հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսի հետ, որի ընթացքում մասնավորապես քննարկվել են Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և նոր հզորությանն անցնելու ծրագրերը և այդ ուղղությամբ ԱԷՄԳ հետ փոխգործակցությունը։
Հանդիպման մասին պաշտոնական լուրը հրապարակվում է հենց նույն օրը, երբ Փաշինյանը խոսում է այն մասին, թե ունեն ռազմավարական որոշում մոդուլային ատոմակայան ունենալու, ինչը «հարևան պետությունների» մտագոհությունները կփարատի։
Ինչպես ասում են՝ աջ ձեռքը չգիտի ձախն ինչ է անում։