Ապագան տվյալներինն է

Մեդիայի հրապարակումներից կարող ենք հասկանալ, որ Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովին կարղացել են համոզել, որ նա հրապարակի Telegram-ի օգտատերերի տվյալները՝ իշխանությունների պահանջով։ Սա նշանակում է, որ նա հետքայլ է անում խոսքի ու արտահայտվելու ազատության իր որդեգրած սկզբունքից։

Բայց այստեղ բոլորովին այլ բան է հետաքրքիր։ Հասկանալի է, որ 21-րդ դարում, որտեղ պատերազմները սկսվում ու ավարտվում են ինտերնետային ամենատարբեր հարթակներում, անչափ կարևոր են դարձել մարդկանց անձնական տվյալները։ Իսկ Արևմուտքի նման որսը իրենց կողմից չվերահսկվող հարթակների ուղղությամբ, ուղղակիորեն նշանակում է, որ ինչ-որ տեղ Արևմուտքը պարտվում է, ու իրավիճակը հօգուտ իրենց փոխելու միակ տարբերակը նոր տվյալներն են։

Դուրովը համաձայնել է, իսկ Թեմու մարքեթփլեյսից հայտարարել են, որ իրենցից «գողացել» են միլիոնավոր օգտատերերի՝ այդ թվում Հայաստանից օգտվողների տվյալներ։ Դրանք ներառում են անձնագրի, հասցեի, բանկային հաշիվների ու քարտերի մասին ինֆորմացիա։ Հայաստանի մեդիա փորձագետները խոսում են այն մասին, որ հավանական է հայկական տվյալները նույնիսկ վաճառվեն ադրբեջանցի ու թուրք հաքերներին՝ տվյալների սև շուկայում։

Բայց ինչն է այստեղ հետաքրքիր։ Չգիտես ինչու հենց ռուսական ու չինական հարթակներից տվյալների մասին է տեղեկատվությունը ու միևնույն օրը։

Էլի կարող ենք պնդել։ Արևմուտքում մի բան այն չէ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *