Զինվում են նաև դիվանագիտորեն

Բաքվում անցկացվում է պաշտպանական արդյունաբերության միջազգային տոնավաճառը (ADEX 2024)։ Դրան մասնակցում են ամենատարբեր երկրների ներկայացուցիչներ, բայց մասնավորապես մեզ համար հետաքրքիր են Ռուսաստանն ու Թուրքիան։ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը պաշտոնական պատվիրակությունում է նաև Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքը, ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էրջյումենթ Թաթլըօղլուն, ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Սելչուք Բայրաքթարօղլուն և օդուժի հրամանատար, գեներալ Զիյա Ջեմալ Քադըօղլուն։

Ինչպես ասում են՝ տպավորիչ կազմ է։

Իսկ Բաքվում գտնվող Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Բաքուն և Մոսկվան նպատակ ունեն էլ ավելի ամրապնդել հարաբերությունները արտաքին քաղաքական համակարգում՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային տարբեր հարթակներում:

Այս ամենին զուգահեռ Թբիլիսիի մերձակայքում գտնվող ՆԱՏՕ-Վրաստան համատեղ վարժական կենտրոնի զորավարժարանում տեղի է ունեցել «ETERNITY 2024» բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունների բացման պաշտոնական արարողությունը, որի շտաբային և դաշտային բաղադրիչներին մասնակցում են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինծառայողները, ինչպես նաև Վրաստանի ՆԳՆ Խողովակաշարերի ռազմավարական պաշտպանության դեպարտամենտի և «Վրացական երկաթուղու» ներկայացուցիչները:

Այս ֆոնին Փաշինյանի ղեկավարած կառավարության «անդարդ» կյանքն արդեն ոչ միայն վտանգավոր է Հայաստանի համար, այլ կատաստրոֆիկ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *