Զելենսկիի շուրջ սև ամպեր են կուտակվում

ՄԱԿ-ի գլխավոր հերոսներից Զելենսուն ԱՄՆ նախագահի թեկնածու Թրամփը «պատմության մեջ մեծագույն առևտրական» է անվանել՝ մեկնաբանելով դա նրանով, որ Զելենսկին իր ամեն ելույթից հետո փող է ստանում Արևմտյան պետությունների կողմից։ Առհասարակ, կարծես թե Զելենսկիի շուրջ սև ամպեր են կուտակվում, քանի որ մեկը մյուսի հետևից նրա տարբեր պահանջներին չեն արձագանքում կամ մերժում են տարբեր պետությունների ղեկավարներ։ Այսպես, Բեռլինը կրկին «մերժել» է Կիևին, ու որոշ վերլուծաբաններ պնդում են, թե դա այն պատճառով է, որ Գերմանիան վախենում է Ռուսաստանից։

Մերժումների ֆոնին ավելանում են նաև կողմերին բանակցությունների սեղան վերադարձնելու փորձ անողները։ Օրինակ՝ Իրանի նախագահ Փեզեշքիանը, որ վերջերս ավելի է սերտացրել հարաբերությունները ՌԴ-ի հետ ու հույս ունի նաև բարելավել հարաբերություններն Արևմուտքի հետ՝ նաև միջուկային գործարքի քննարկումների վերսկսման համար, հայտարարել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հակամարտությունը քննարկելու պատրաստակամություն ունի։ «Մենք երբեք չենք աջակցել ռուսական ագրեսիան ուկրաինական տարածքի դեմ»,- ասել է Փեզեշքիանը։ Փաստացի, սա կողմնակի օրակարգ է, բայց կարող է նաև դրական ազդեցություն ունենալ հենց միջուկային գործարքի հաջողության վրա։

Իսկ եթե ավելի պարզ, թուլացած Զելենսկիին հիմա էլ Իրանը կարող է օգտագործել՝ իր խնդիրներն առաջ տանելու համար, ինչպես Փաշինյանին են օգտագործում՝ որպես մանրադրամ՝ տարածաշրջանային ամենատարբեր քննարկումներում։

Ինչպիսի՜ շրջադարձ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *