Ժողովուրդ ջան, արթնացեք. իշխանությունն ու ընդդիմությունը երկուսն էլ միևնույն կեղծիքի մեջ են, և մենք՝ որպես ազգ, պետք է հասկանանք դա ու վերադառնանք մեր իրական ուժին՝ միասնությանը:

Քույրեր և եղբայրներ, ժամանակն է, որ բոլորս հասկանանք դառը ճշմարտությունը. Մեր ընդդիմությունն ու իշխանությունը ընդամենը իմիտացիա են: Հայաստանի Հանրապետությունը չունի ոչ իրական իշխանություն, ոչ էլ իրական ընդդիմություն. սա ընդամենը խաբկանք է, որը ստեղծվել է, որպեսզի մեզ՝ ժողովրդիս, պահեն մշտական մոլորության մեջ: Մտածեք, ո՞ւմ շահերն են իրականում պաշտպանում այս մարդիկ։ Նրանք խաղում են քաղաքական թատրոն՝ միևնույն սցենարով, բայց արդյունքը միշտ նույնն է՝ մենք ենք տուժում։ Իրական պայքար չկա, իրական փոփոխություններ չկան, և ամեն օր մեր երկիրն ավելի է ընկնում այդ հորատման մեջ:

Ժողովուրդ ջան, արթնացեք. իշխանությունն ու ընդդիմությունը երկուսն էլ միևնույն կեղծիքի մեջ են, և մենք՝ որպես ազգ, պետք է հասկանանք դա ու վերադառնանք մեր իրական ուժին՝ միասնությանը: Միայն միասնական պայքարով կարող ենք դուրս գալ այս կործանարար խաբկանքից: Վերջ իմիտացիային, ժամանակն է վերականգնելու մեր երկրի իրական իշխանությունը՝ ժողովրդի ձեռքում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *