Մինչ Ադրբեջանը և Պակիստանը քննարկում են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները՝ «ադրբեջանա-պակիստանյան ռազմական համագործակցության խոստումնալից հնարավորությունները, մտքերի լայն փոխանակություն են ծավալում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ», Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները պատրաստվում են իրենց առաջիկա հանդիպմանը Ժնևում։ Դժվար է ասել, թե ինչից են նրանք խոսելու, ինչի շուրջ են համաձայնության գալու՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանն արդեն ամենօրյա ռեժիմով է սպառնում Հայաստանին։ Օրինակ Ադրբեջանի ԱԳՆ -ի խոսնակ Այխան Հաջիզադեն X-ում գրել է, թե «Բաքուն Երևանից պահանջում է հրաժարվել հարևան պետությունների նկատմամբ «տարածքային հավակնություններից ոչ միայն խոսքով, այլև գործով»։ Նա նաև ասել է, թե Գուցե Սիմոնյանը գնում է «գործով» գլուխ խոնարհելու ադրբեջանական ավելացող ախորժակի առաջ, դժվար է ասել։ Բայց Հայաստանի ներկայիս իշխանությունների ներկայացուցիչներին այս նվաստացումները չեն հետաքրքրում։ Նրանք մեծ սիրով պատրաստ են Ադրբեջանից նաև էներգետիկ կախվածության մեջ գտնվել՝ օրինակ գազ գնելով։ Ու որ կախյալությունը ծայրահեղ ընդգծված չերևա, ասում են, թե «եթե հարմար լինի»։