Ռուսաստանը փոխում է միջուկային դոկտրինը Իսկ Ռուսաստանն ունի «ավելի հավասար լինելու» իր իրավունքը պաշտպանելու բոլորովին այլ մեխանիզմ, որը կարող է կործանարար լինել ամբողջ աշխարհի համար։ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է այդ պետության միջուկային դոկտրինի փոփոխության մասին, ինչի արդյունքում Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք օգտագործել Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում՝ նույնիսկ միջուկային զենք չունեցող պետությունների դեմ և երբ ներքին կայունությանը սպառնալիք զգա։ Սա ուղիղ նշանակում է, որ երրորդ համաշխարհայինը միջուկային վտանգներ է պարունակում, ու գուցե այս քայլը պարզապես ահագնացող սպառնալիքները զսպելուն է ուղղված։