Ի՞ՆՉ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԵՆ ԱԶԳԵՐԸ ՆՎԱՃՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Համաձայն ընդունված միջազգային չափանիշների և ՄԱԿ-ի տվյալների, աշխարհում կա 195 ինքնիշխան պետություն, որոնցից 193-ը հանդիսանում են ՄԱԿ-ի անդամ, իսկ երկուսը՝ Վատիկանը և Պաղեստինը, ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ ունեն։

Համաձայն ընդունված միջազգային չափանիշների և ՄԱԿ-ի տվյալների, աշխարհում կա 195 ինքնիշխան պետություն, որոնցից 193-ը հանդիսանում են ՄԱԿ-ի անդամ, իսկ երկուսը՝ Վատիկանը և Պաղեստինը, ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ ունեն։

Միևնույն ժամանակ, աշխարհում ազգերի թիվը՝ դրա ճշգրիտ հաշվարկման դժվարություններով հանդերձ (կապված՝ սահմանումների և չափանիշների տարբերությունների հետ)՝ կարելի է գնահատել առնվազն 6000 (համենայն դեպս, աշխարհում կա 6-ից 7 հազար տարբեր էթնիկ և լեզվական խմբեր, որոնք առանձին կամ միասին կարող են ձևավորել կամ բնորոշվել որպես ազգ):

Հետևաբար, հարց է առաջանում. ի՞նչու և ի՞նչ իրավունքով են ազգերը ձեռքբերում կամ նվաճում պետություն ունենալու իրավունքը։ 

Այս հարցը բնավ սոսկ փիլիսոփայական չէ, այլ բարդ և բազմակողմանի է՝ իր մեջ ներառելով նաև պատմական, քաղաքական, իրավական, տնտեսական, սոցիալական և մշակութային գործոններ, միաժամանակ՝ հանդիսանալով այդ գործոնների բարդ փոխազդեցության արդյունք:

Բնականաբար, բոլոր այս թվարկած գործոններն առանձին վերլուծության ոլորտներն են, որոնց խորը ուսումնասիրության հիման վրա կարելի է որոշակի պատկերացում կազմել պետության ձևավորման պատմական համատեքստի, ինքնորոշման սկզբունքի, քաղաքական նպատակահարմարության, տնտեսական անկախության ու ռեսուրսների հասանելիության, աշխարհաքաղաքական սահմանափակումների և այլ կարևոր ասպեկտների մասին։
Մեր պետության պարագայում, ներկա դրամատիկ ժամանակաշրչջանում, թերևս առաջնային կարևորություն ունի անդրադարձ կատարել պետության կենսունակության և ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու գործոններին։ 

Որպեսզի պետությունը կենսունակ լինի, ազգը, ժողովուրդը պետք է ունենա որոշակի որակներ, մասնավորապես․ ա) ինքնապահպանման բնազդ, որն իր անվտանգությունն ու գոյատևումն ապահովելու կարողությունն է, բ) սոցիալական և քաղաքական համախմբվածություն, որն, ըստ էության, պետական ինստիտուտներին աջակցելու՝ ժողովրդի միասնությունն ու պատրաստակամությունն է, և գ) տնտեսական կայունություն, որը գոյության և գոյատևման հնարավորությունն է՝ առանց արտաքին գործոններից կրիտիկական կախվածության:

Ինչ վերաբերում է ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելուն, ապա ակնհայտորեն, այն ժողովուրդներն ու ազգերը, որոնք կորցնում են ինքնապահպանման բնազդը և չեն կարողանում արդյունավետորեն դիմակայել ներքին ու արտաքին սպառնալիքներին, ըստ էության կորցնում են պետությունը պահպանելու ներուժն ու հնարավորությունները: Նման ազգերը հաճախ դառնում են ներքին հակամարտությունների և արտաքին ագրեսիայի զոհեր, և, որպես արդյունք, կորցնում են իրական, իսկ շատ դեպքերում նաև՝ փաստացի վերահսկողությունը իրենց տարածքների և ռեսուրսների նկատմամբ։

Այսպիսով, ազգը որը պատմական հանգամանքների բերումով ձեռք է բերել կամ նվաճել է պետականության իրավունք, սակայն պետականության կայացման և պահպանման գործում կորցրել է ներքին և արտաքին կենսունակությունը (մարտահրավերներին դիմակայելու, քաղաքական, սոցիալական և տնտեսական կայունությունը պահպանելու և միջազգային ճանաչումն ու սուբյեկտայնությունը դե ֆակտո պաշտպանելու կարողությունը) դատապարտված է կորցնել պետություն ունենալու իրավունքը, որն իրականում և որևէ պարագայում ինքնաբերաբար երաշխավորված չէ։ Շատ ազգեր մնում են առանց սեփական պետությունների՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական և աշխարհաքաղաքական հանգամանքների պատճառով։

Դավիթ Անանյան
 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *