Բաքուն Երևանի հասցեին կրկին մեղադրանքներ է հնչեցնում

«Հայաստանի հանքարդյունաբերությունը լուրջ բացասական ազդեցություն է ունեցել Ադրբեջանի էկոլոգիական միջավայրի վրա»,- Նախիջևանում կազմակերպված «Կլիմայի փոփոխությանը նպաստող էկոլոգիական ջրային խախտումները» գիտաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ֆուադ Նաջաֆլին։Նա պնդել է, թե Հայաստանի կողմից թունավոր թափոններ են նետվում Ադրբեջան հոսող գետեր, որի հետևանքով «հարյուրավոր թռչուններ և ձկներ են ոչնչացվել»։

«Հայաստանի կողմից Արաքս գետի աղտոտումը շարունակվում է նաև այսօր, սա հանգեցնում է Արաքս գետի մոտ կենդանական և բուսական աշխարհի ոչնչացմանը, Հայաստանը շարունակում է բնության դեմ իր գործողությունները»,- ասել է Ֆուադ Նաջաֆլին։Համաժողովին մասնակցել է նաև Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը, ով նույնպես հայտարարել է, թե Հայաստանը «միտումնավոր աղտոտում է Արաքս գետը՝ քիմիական և ռադիոակտիվ թափոններով, և այդ գործընթացը շարունակվում է մինչ այս պահը»։

Ի դեպ, պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել մեղադրանքներին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *