Այսքան ժամանակ չեք իմացել, որ Արմեն Ամիրյանի հարսը բոլորիս հայտնի է․ տեսեք՝ ով է նա

Մշակույթի նախկին նախարար, Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Արմեն Ամիրյանը ներկայումս Երևանում է։ 2018-ից հետ նա ընտանիքի հետ տեղափոխվել էր ԱՄՆ։Չնայած տեղափոխությանը՝ վստահեցնում է, որ չէր արտագաղթել, ըստ նրա՝ պարզապես ավելի շատ դրսում է լինում։ Արմեն Ամիրյանի խոսքով՝ ներկայումս ավելի շատ Հայաստանում է լինում։ Այդ շրջանիդժվարությունների մասին նա խոսել է Bravo.am-ի հետ․

«Իրականում երբեք էլ չեմ գնացել, պարզապես ավելի շատ դրսում էի լինում։ Ստեղծվել էր մի մթնոլորտ, որն ինձ չէր բավարարում ստեղծագործելու, աշխատելու համար, ինչը փորձում էի արտերկրում իրականացնել: Հիմա ավելի շատ եմ այստեղ, պարզապես այդ ժամանակ ուզում էի ստեղծված մթնոլորտից հեռու գնալ:Պարզապես կար որոշակի վիրավորանք հենց իմ ընկերներից, որոնք չհասկացան պահի կարեւորությունն ու չկանգնեցին իմ կողքին։ Կանգնեցին դեմ-դիմաց՝ առանց

մտածելու ու հասկանալու, որ ես միայն իրենց լավն եմ կամենում, ժողովրդի հետ եմ միշտ ու լինելու եմ։ Կային մարդիկ, որոնց ես միշտ ընդունել եմ որպես բարեկամ եւ հարազատ մարդ, եղբայր, ու հասկացա՝ շատերն օգտվել են իմ այդ վերաբերմունքից։ Վերատեսության եմ ենթարկել շրջապատս։ Իհարկե, չեմ զղջացել, որ այդպիսն եմ եղել։ Մաքրել եմ իմ շրջապատն ու այսօր կողքիս մնացել են մաքուր, բյուրեղյա ընկերներ»,-ասել է նա:

Ուշագրավն այն է, որ տվյալ զրույցում Արմեն Ամիրյանը խոստովանել է, որ երգչուհի Նարինե Դովլաթյանն իր հարսն է։

«Հարսիկս երգչուհի Նարինե Դովլաթյանն է։ Իր կարիերան էլ սկսվել է իմ հեռուստաընկերությունում՝ ԱրմենԱկոբում։ Նրանք Հայկի հետ վարում էին տոնական հաղորդումներ։ Եվ հիմա, երբ նայում ենք նկարները, 12-13 տարեկանում ընկերներ են եղել»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *