Վերջապես. Կոմպոզիտոր Արա Գեւորգյանը հաղթեց ադրբեջանցի Ֆիքրեթ Ամիրովին. (տեսանյութ): Ադրբեջանի մշակույթի նախարարությունը պաշտոնապես հայտարարեց, որ իրինց Ֆիքրեթ Ամիրովը կապ չունի «Արցախ» հայկական երաժշտական ստեղծագործության հետ: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:Ադրբեջանցի երաժիշտը վաղուց կեղծ պնդումներ էր անում հայ ժամանակակից կոմպոզիտոր Արա Գեւորգյանի «Արցախ» ստեղծագործության վերաբերյալ և հայտարարել էր,
որ ստեղծագործությունը պատկանում է իրեն, բայց վերջապես արդարությունը վերականգնվեց և Ադրբեջանի մշակույթի նախարարությունը վերջապես հերքեց Ֆիքրեթ Ամիրովի կապը ստեղծագործության հետ, այդպիսով ընդունելով ստեղծագործության իրական հեղինակին՝ Արա Գեւորգյանի պնդումները, որ ադրբեջանցի երաժիշտ Ամիրովը կեղծում է:
Ամիրովը տարիներ շարունակ պնդում էր, որ այս ստեղծագործությունը պատկանում է իրեն և որ հայ ստեղծագործողը վերցրել է իրենից, բայց Արա Գևորգյանի մեծ ջանքերի շնորհիվ, վերջապես հաստատվեց իրականությունը:
«Արցախ» ստեղծագործության իրական հեղինակը՝ Հայ երաժիշտ ստեղծագործող Արա Գևորգյանն է: